ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Սարգսյանի համար 2022-ը «վոյաժների» տարի կլինի. աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան Oձի տարում ծնված Արմեն Սարգսյանի համար 2022 եւս «վոյաժների» տարի կլինի, քանի որ յոթ տարվա վերջնաժամկետին դեռ երկար ժամանակ կա: Վայելե՛ք կյանքը, քանի որ կառավարական ինքնաթիռից եւ իրավունքներից օգտվելու հնարավորություն ունեք:

Շարունակե՛ք խուսափել շփվել մարդկանց հետ, քանի որ դրանից հետո Ձեր մասին պատկերացումները Ձեր դեմ են շուռ գալիս: Ֆինանսական հաջողությունները կշարունակեն կրկնկակոխ հետապնդել Ձեզ, բայց աշխատե՛ք կառավարել դրանք այնպես, որ ֆինանսական դժգոհությունները գոնե Ձեր շրջապատում պակասեն:

Աստղերը հուշում են նախկինների հետ չշփվել` նկատի ունենալով Երեւանի քաղաքապետի դառը ճակատագիրը: Վագրի տարում շատ ժամանակ անցկացրե՛ք նավի վրա թոռնիկների հետ. ապագան, միեւնույնն է, Ձեզ համար Հայաստանում չէ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս