ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աստղերը հուշում են մեծ եղբայրների վրա հույս դնել. Արմեն Աբազյանի 2022-ի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյան

Վարազի տարում ծնված Արմեն Աբազյանի համար, ինչպես անցնող Ցուլի տարին, այնպես էլ եկող Վագրի տարին, լի է լինելու անակնկալ փոփոխություններով, անցանկալի սպասումով: Աշխատանքային կարիերայի առումով կայունություն մի ակնկալեք նաեւ այս տարում, քանի որ ձեր անմիջական ղեկավարը փոփոխական կերպար է եւ շարունակ ձեզ տեղակալներ, օգնականներ եւ այլ մարդիկ է ուղարկում` որպես վերահսկիչ:

Աստղերը հուշում են մեծ եղբայրների վրա հույս դնել, հարաբերությունները կառուցեք հենց նրանց պատասխանատուների հետ, որպեսզի աշխատանքային ապահովության առումով մտահոգվելու քիչ բան ունենաք: Պահպանեք ձեր առողջությունը եւ հեռու մնացեք նախկինների կոդով յուրաքանչյուր շփումից. Կարող է վնասակար լինել, ինչպես այլ կարգինների դեպքում:

Զգուշացեք երիտասարդներից: Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս