Նոր ռեկորդ կսահմանեք. Արթուր Ղազինյանի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:

ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյան

Ձիու տարում ծնված Արթուր Ղազինյանի համար տարին նոր ռեկորդներով է հագեցած լինելու. Դուք ՀՀ ԱԺ Պաշտպանության, Ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ չեք ընտրվելու 17 անգամ` սահմանելով նոր «ռեկորդ»:

Ձիու համար Վագրի տարին այնքան էլ հաջողված չի լինելու. Ձեր կյանքում գլոբալ փոփոխություններ չեն լինելու, իսկ երբ փոքր անհաջողությունների շղթան փորձի Ձեզ հանել հավասարակշռությունից, զսպեք Ձեր էմոցիաները: Աստղերը հուշում են, որ աշխատավայրում կունենաք անհամաձայնություններ ղեկավարության հետ, բայց վհատվել պետք չէ, քանի որ համառությունը շատ հարցեր իր տեղը կդնի, աշխատավայրում իրավիճակը կկարգավորվի, եւ այդ հարմոնիայի ֆոնին նաեւ առողջությունը կվերականգնվի:

Ամեն դեպքում աստղերը խորհուրդ են տալիս` դատախազի հրաժարականը չպահանջել, քանի որ այդպիսով երկարացնում եք նրա պաշտոնավարման ժամկետը: Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտարդրում:




Լրահոս