ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում. քաղաքի կենտրոնում գտնվող հագուստի խանութում սպանվել է Անահիտ Իսկանդարյանը: Սպանված կինը խանութի սեփականատերն է:
Վերջինս 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում նշանադրության նախօրեին սպանված, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Կարեն Եսայանի մայրն է:
Այս պահին տեղում աշխատում են իրավապահները, ժամանել է դատաբժիշկը: