Մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պետական և գերատեսչական մեդալներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակորդի սանձազերծած մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության, վստահված բնագծերն անառիկ պահելու համար N զորամասի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պետական և գերատեսչական մեդալներով, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հանձնելով պարգևները՝ հրամանատարները շնորհակալություն են հայտնել զինծառայողներին անձնվիրության, մարտական բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու և հակառակորդի գրոհները կասեցնելու համար։




Լրահոս