Հայկ Սարգսյանը Փարաքարում է. ավագանու անդամների հետ փակ նիստ է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր շարունակվում է Փարաքարի ավագանու նիստը: Այն սկսվել էր դեռ ուրբաթ օրը, որի ժամանակ պետք է ընտրեին Փարաքարի համայնքապետին:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ավագանու նիստին էին ժամանել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը եւ Արուսյակ Մանավազյանը`իրենց ասելով  ավագանու ՔՊ խմբակցության անդամների հրավերով:

Այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ժամանել է Փարաքարի մշակույթի տուն: Նա Փարաքարի ավագանու խմբակցության անդամների  հետ փակ նիստ է անցկացնում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով: Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:




Լրահոս