Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 830 նոր դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 830 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 10 666 679-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին հունվարի 10-ին լրագրողներին հայտնել են նոր ինֆեկցիայի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից:

Շտաբի տվյալներով մեկ օրում առողջացել է 19 890 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը 9 706 802 է: Մեկ օրում մահացել է 741 մարդ: Մահերի ընդհանուր թիվը 316 904 է:




Լրահոս