ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարաններում գործերի մակագրման դեպքով ուշագրավ զարգացումներ են. ԲԴԽ նախագահը դիմել է ԱԱԾ տնօրենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարաններում գործերի մակագրման դեպքով ուշագրավ զագացումներ են ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ԱԱԾ տնօրենին
Ինչպես հայտնի է 2021 թվականի հուլիսի 21-ին ԱԱԾ-ն մուտք էր գործել դատական համակարգ եւ առգրավվել էր դատական գործերի մակագրման սերվերը եւ արդեն 6 ամիս է, ինչ մակագրման սերվերը գտնվումէ ԱԱԾ-ում եւ քրեական գործով պայմանավորված ԱԱԾ մակագրման սերվերը չի վերադարձնում դատական համակարգին: Արդյունքում մակագրման գործընթացը տեղի է ունենում ձեռքով, ինչը դատական համակարգը համարում է անթույլատրելի: Բանն այն է, որ ատավորները ահազանգում են, որ քաղաքական իշխանությունները աղմկահարույց քրեական գործերը մակագրում են իրենց ցանկալի դատավորներին եւ այդ ճանապարհով կարողանում են քաղաքական իշխանությունների աչքը մտնել, թե դատական համակարգը վերահսկողության տակ է:

ԵՎ ահա մեզ հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ն մակագրման սերվերի վերադարձման մասով դիմել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին:

Մասնավորապես ԲԴԽ-ից մեզ հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2021 թվականի դեկտեմբերի 2-ի նիստում կրկին լիազորել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին Ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվելու հանգամանքով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին դիմելու և պարզաբանումներ ստանալու հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ, որի արդյունքում 2021 թվականի դեկտեմբերի 6-ի գրությանն ի պատասխան դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանը տեղեկացրել է, որ հարուցված քրեական գործով նշանակված է համակարգչատեխնիկական փորձաքննություն, որի արդյունքներն դեռևս չի ստացվել:

Ասել է, թե համակարգչային մակագրման սեռրվերը ԱԱԾ-ն չի պատրաստվում դեռեւս վերադարձնել դատական համակարգին :

Քնար Մանուկյան




Լրահոս