ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչն էր Սիմիդյանի «հուզմունքի» պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ամբիոնի մոտ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հուզվել է: Այս մասին նրա մամուլի քարտուղարն է ասել լրատավամիջոցներից մեկին՝ մեկնաբանելով Սիմիդյանի այսօր՝ խորհրդարանական ամբիոնից նախագիծ ներկայացնելիս ծիծաղը մի կերպ զսպելու տեսարանը: «Հակոբ Սիմիդյանի առաջին ելույթն էր սա, և հնարավոր է, որ իր այդ պահվածքի պատճառը հենց հուզմունքն էր»,- ասել է մամուլի քարտուղարը:

Ինչքան էլ որ տարօրինակ է՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Սիմիդյանն, իսկապես, առաջին անգամ էր խորհրդարանական ամբիոնին մոտենում: Պատգամավոր եղած ժամանակ նա փաստորեն ո՛չ ելույթ է ունեցել, ո՛չ հայտարարությունների ժամին է խոսել, ո՛չ էլ հարցեր է ուղղել ու պատասխաններ լսել: Բնականաբար՝ կառավարության հետ հարցուպատասխանի օրերին էլ գործադրի իր ընկերներին հարցեր չի ունեցել: Լրագրողների հետ շփումների ժամանակ է զուսպ եղել՝ հիմնականում խուսափելով հարցազրույցներից ու հարցապնդումներից:

Այդ ամենն, իհարկե, գնահատական է խորհրդարանին ու իր իսկ կատարած աշխատանքին, քանզի պատգամավորի աշխատանքի առաջին ցուցիչը նրա մշակած ու ներկայացրած օրենքներն են, ելույթներն ու գործունեությունն է: Իսկ թե իրականում ինչն է եղել Սիմիդյանի ծիծաղի պատճառը, ապա դրա պատասխանը թողնում ենք ՀՀ հպարտ քաղաքացիների վառ երևակայությանը:

Սևակ Վարդումյան 

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս