ՀՀ նախագահը դեսպաններ է նշանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը 4 երկրներում դեսպան նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:

Ղազախստանում ՀՀ դեսպան է նշանակվել Արմեն Ղեւոնդյանը (նստավայրը՝ Նուր-Սուլթան): Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, համատեղության կարգով, դեսպան է նշանակվել նաեւ Անդորրայի Իշխանապետությունում (նստավայրը՝ Մադրիդ):

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում դեսպան Վարուժան Ներսիսյանը, համատեղության կարգով, նշանակվել է դեսպան նաեւ Իռլանդիայում (նստավայրը՝ Լոնդոն): Իսկ Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, համատեղության կարգով,դեսպան է նշանակվել նաեւ Մալթայում (նստավայրը՝ Հռոմ)։




Լրահոս