ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավունքով է ՊՊԾ պետը լրագրող ծեծում. օրենքը նման լիազորություն չի տալիս նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 2-ին, Երևանի Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում Mediahub լրատվական կայքի մեր գործընկերները փորձել են մոտենալ ու հարցեր ուղղել տարածքում գտնվող պետական պահպանության անվտանգության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին: Ծառայության աշխատակիցները քիչ չէ, որ խոչընդոտել են մասնագիտական պարտականությունները կատարող մեր գործընկերներին, դեռ մի բան էլ ՊՊԾ պետը, որ նախկինում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետն է եղել, հարվածել է կայքի օպերատորին:
ArmLur.am-ն ուսումնասիրեց Պետական պահպանության ծառայության կանոնադրության՝ 2018-ի հոկտեմբերի 18-ին փոփոխված դրույթները` ըստ N 1392-L որոշման: Փոփոխությունն, այսինքն, Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի աթոռը ստանձնելուց հետո է կատարվել: Ինչևէ, ըստ այդ փոփոխությունների՝ Պետական պահպանության ծառայությունն իրականանցում է ՀՀ պետական օբյեկտների պաշտպանությունը, դրանց անցագրային ռեժիմի կարգի սահմանումն ու պահպանումը, իր իրավասության շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարը և այլն: Կանոնադրության «Ծառայության նպատակներն ու խնդիրները» բաժնի 8-րդ կետն է միայն, որ սահմանում է իրավասության շրաջանակներում անվտանգության ապահովում մյուս պետական մարմինների հետ, դրույթը սակայն կարող է գործել, եթե խոսքը պետական պահպանության նշանակության օբյեկտի թիրախավորման կամ պետական պահպանության նշանակության անձին սպառնացող վտանգի մասին է: Տվյալ դեպքում՝ Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկում ո՛չ պետնշանակության օբյեկտ, ո՛չ էլ անձ է եղել:

ՊՊԾ ղեկավարի արաքը դատապարտել է նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Նա  ArmLur.am-ի հետ զրույցում ասել է. «Մեդիահաբի» լրագրող Նարե Գեւորգյանի եւ օպերատոր Արման Ղարաջյանի նկատմամբ ՀՀ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի եւ նրա աշխատակցի կողմից ցուցաբերված վերաբերմունքը խիստ դատապարտելի է: Լրագրողների նկատմամբ բռնության ցանկացած փորձ, ցանկացած ոտնձգություն պետք է օրենքի տառին համապատասխան վերաբերմունքի արժանանա:

«Իրազվեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոանիիսյանը նույնպես անդրադարձել է միջադեպին՝ գրելով. «Պաշտոնատար անձանց անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայողների կողմից Բաղրամյան-Պռոշյանն խաչմերուկում լրագրողների նկատմամբ բռնությամբ զուգորդվող օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքը հատում է քրեական օրենսգրքի մի շարք արգելքների սահմանը»:

Սևակ Վարդումյան




Լրահոս