Եղեգնաձոր-Հորս ճանապարհին ավտոմեքենան հայտնվել է ձորակում․ տուժածը հոսպիտալացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24-ին՝ ժամը 18։16-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հորս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղեգնաձոր-Հորս ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «Տոյոտա պրիուս» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մետր սահելով՝ հայտնվել հարակից ձորակում։ Վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, արգելափակումից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:




Լրահոս