
Արմեն Աշոտյանին երեկ առավոտյան արգելվել է մեկնել երկրից՝ մասնակցելու Լիսաբոնում կայանալիք ԵԺԿ Քաղաքական համաժողովին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
Սա անթույլատրելի է՝ հաշվի առնելով այն պարզ իրողությունը, որ Աշոտյանը որևէ գործում որպես մեղադրյալ ներգրավված չի եղել:
Այսինքն՝ նրա նկատմամբ կիրառվել է մոտեցում, որը կամայականության լրջագույն կասկածներ է հարուցում:
Գրություն եմ պատրաստում ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով համապատասխան պարզաբանումներ ՀՀ քաղաքացի Արմեն Աշոտյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
Հիշեցնեմ՝ ՀՀ Սահմանադրությամբ է սահմանված, որ յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու իրավունք։ Իսկ քաղաքական հրահանգով զանգովի արդարադատություն իրականացնելը մարդու իրավունքների աղաղակող խախտում է, որը խիստ դատապարտելի է։