![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/IMG_20221231_125556_870-e1672477716750.jpg)
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է. Տարեմուտին ընդառաջ Վարդենիս քաղաքի և Սոթք, Փոքր Մասրիկ, Ակունք, Ծովակ, Տորֆավան, Արփունք, Արեգունի, Ախպրաձոր, Կարճաղբյուր, Գեղամաբակ, Տրետուք, Լուսակունք համայնքներից 2020 թվականի դաժան պատերազմում նահատակվածների և այս տարվա սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի զինված ագրեսիայի հետևանքով ընկածների երեխաներին անակնկալ մատուցեցի, որին իր աջակցությունը ցուցաբերեց նաև բարերար Հրաչյա Պողոսյանը:
Բարեմաղթանքս մեկն է՝ խաղաղություն հայոց աշխարհին և բոլոր ընտանիքներին: