
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը Խորհրդարանում հյուրընկալել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ Գեղամ Ստեփանյանին / Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman/ և Արտակ Բեգլարյանին:
Քննարկել ենք Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետի հաղթահարման հնարավոր ուղիները, արցախահայության իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր:
Մշտապես կանգնած եմ Արցախի և մեր հայրենակիցների կողքին: