ԱԺ պատվիրակությունը Վիեննայում կմասնակցի ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին. ովքեր են պատվիրակության կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝փետրվարի 22-25-ը ԱԺ պատվիրակություն կգործուղվի Վիեննա՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին եւ երիտասարդ պատգամավորների ցանցի աշխատանքային նիստին: Պատվիրակության կազմում են ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը Արթուր Հովհաննիսյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը կկատարվի ՀՀ պետբյուջեի հաշվին:




Լրահոս