ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշմանը։
«Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ուրախ ենք, որ ճշմարտությունը հաղթեց, քանզի դատարանն ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի հակընդդեմ հայցը»,- գրում է նա։
Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու Ադրբեջանի պահանջը: