Արցախի նախկին ու ներկա նախագահները մասնակցել են պատարագի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Հարության տոնի առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտի Սբ.Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ մատուցված պատարագին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմից։

Պատարագին մասնակցել են նաեւ հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ։




Լրահոս