Աննա Վարդապետյանի ներկայությունը՝ զգաստացնող. դատախազը մեկ ժամ շուտ է եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովը վաղ առավոտից քննարկում էր Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: Թեկնածուն Անահիտ Մանասյանն է, ում թեկնածությունը հավանության էր արժանացել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժղովի նիստում:

Արդեն երկրորդ հարցով խորհրդարանը պետք է քննարկի Գլխավոր դատախազի միջնորդությունը՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելուն հավանություն տալու համար:

ArmLur.am-ը ֆիքսեց, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարան է եկել հարցի քննարկումից գրեթե մեկ ժամ շուտ: Բանն այն է, որ Անահիտ Մանասյանն այս պահին գլխավոր դատախազի տեղակալն է և Աննա Վարդապետյանի խորհրդարան գալն ու դահլիճում նստելը պատահական չէ: Ներկա գտնվելով ՔՊ-ականները ևս մեկ անգամ զգաստանում են՝ հասկանալով, որ պետք է գնան և ընտրեն Անահիտ Մանասյանին:




Լրահոս