Ծանրամարտի ԵԱ․ Չորրորդ օրը Հայաստանն ունի մեկ մասնակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը Հայաստանն ունի մեկ մասնակից:

Ապրիլի 18-ին 64 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Անուշ Արշակյանը: Կանանց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը հանդես կգա B խմբում: Նախնական հայտը երկամարտում 200 կգ է:

64 կգ քաշայինների B խմբի պայքարը կմեկնարկի 11:30-ին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց 67 կգ քաշային Գոռ Սահակյանը: Երկամարտի 320 կգ արդյունքով նա նվաճեց այս քաշային կարգի երեք ոսկիները: Ապրիլի 16-ին էլ կանանց հավաքականից բրոնզե մեդալակիր է 55 կգ քաշային Իզաբելա Յայլյանը երկամարտի 196 կգ արդյունքով:

Ապրիլի 15-23-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մասնակցում է ամբողջական կազմերով՝ 20 ծանրորդով:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությյանը կմասնակցեն Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանն ու Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ կանանց հավաքականի կազմում ընգրկվել են՝ Իզաբելա Յայլյան եւ Ալեքսանդրա Գրիգրոյան (55 կգ), Անուշ Արշակյան (64 կգ), Տաթեւ Հակոբյան եւ Էմմա Պողոսյան (76 կգ), Աննա Ամրոյան եւ Լիանա Գյուրջյան (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան եւ Մարգարիտա Առաքելյան (87կգ) եւ Ջուլիետա Ավանեսյան (+87):

Ապրիլի 19, 20:00

Ռաֆիկ Հարությունյան, 81 կգ (նախնական հայտ՝ 350 կգ)

Ապրիլի 20, 17:30

Անդրանիկ Կարապետյան, 89 կգ (նախնական հայտ՝ 370 կգ)

20:00

Տաթեւ Հակոբյան, 76 կգ (նախնական հայտ՝ 235 կգ)

Էմմա Պողոսյան, 76 կգ (նախնական հայտ՝ 225 կգ)

Ապրիլի 21, 09:00

Աննա Ամրոյան, 81 կգ, B խումբ (նախնական հայտ՝ 210 կգ)

17:30

Լիանա Գյուրջյան, 81 կգ (նախնական հայտ՝ 230 կգ)

20:00

Արա Աղանյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)

Դավիթ Հովհաննիսյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)

Ապրիլի 22, 15:00

Գարիկ Կարապետյան, 102 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)

17:30

Սամվել Գասպարյան, 109 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)

Պետրոս Պետրոսյան, 109 կգ (նախնական հայտ՝ 390 կգ)

20:00

Մարգարիտա Առաքելյան, 87 կգ (նախնական հայտ՝ 205 կգ)

Հռիփսիմե Խուրշուդյան, 87 կգ (նախնական հայտ՝ 240 կգ)

Ապրիլի 23 , 13:30

Ջուլիետա Ավանեսյան, +87 կգ (նախնական հայտ՝ 220 կգ)

16:00

Վարազդատ Լալայան, +109 կգ (նախնական հայտ՝ 450 կգ)

Սիմոն Մարտիրոսյան, +109 կգ (նախնական հայտ՝ 435 կգ):

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար:




Լրահոս