Կրեմլում կարծում են, որ Բաքվի եւ Երեւանի հետ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլում կարծում են, որ Բաքվի եւ Երեւանի հետ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն, պետք է իրականացնել դրանք։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կրեմլում պատրաստ են ողջունելԲաքվի եւ Երեւանի միջեւ լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ»,- նշել է Պեսկովը։

«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացման եւ որը կնպաստի հետագա առաջընթացին ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ պայմանավորվածությունների կատարման ուղիով»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ինչ-որ կերպ կմասնակցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորմանը։

«Այդ եռակողմ պայմանավորվածություններն այժմ կարգավորման միակ իրական, իրատեսական բազան են, ուստի բոլոր պայմանավորվածությունների կատարման ուղիով առաջ ընթանալը համարում ենք անայլընտրանքային եւ անհրաժեշտ բոլորի համար»,- ասել է նա։




Լրահոս