
Այս պահին ընթանում է «Պատիվ ունեմ» խմբակցության հրատապ ասուլիսը, որի ժամանակ անդրադարձ եղավ երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։ Բանն այն է, որ երեկ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ակցիա իրականացրեց նիստերի դահլիճում։ Դրանից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին և վերջիններս բռնությամբ դուրս հանեցին ընդդիմադիր մի քանի պատգամավորների։
Թագուհի Թովմասյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ նամակներ է հղել միջազգային կազմակերպություններին, որպեսզի մեղավորները քրեական պատասխանատվության ենթարկվեն։
Մանրամասները՝ տեսանյութում