Որքան կդառնա արգելոցների և արգելոց-թանգարանների մուտքի տոմսերի գինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 11․04․2023թ․ թիվ 492-Ա/2 հրամանի համաձայն, Մայիսի 1-ից, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տոմսային արգելոցների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության տոմսերի սակագինը կփոփոխվի:

Այսպիսով, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Ամբերդ» պատմամշակութային արգելոցի, «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցի, «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մշտական ցուցադրության մուտքի տոմսերը կդառնան 1500 ՀՀ դրամ մեկ անձի համար (ՀՀ և ԵԱՏՄ քաղաքացիներ, օտարերկրացիներ):

12 տարեկանից բարձր դպրոցականների, ուսանողների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների, փախստականների համար գործելու է 50 % զեղչ, 750 ՀՀ դրամ։

Սակագնային փոփոխություններից զատ, սահմանվել են նաև մի շարք այլ արտոնություններ:




Լրահոս