Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 16. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Իշխանական խմբակցության պատգամավորները շարունակում են մանիպուլացնել հանրությանը: Այսպես, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն ապրիլի 18-ին հայտարարել է, թե 2008-17 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ չի աճել։ Պատգամավորի պնդմամբ՝ պատերազմում պարտության պատճառը դա էր։

FIP-ը, սակայն, նկատում է, որ երկու տարի առաջ նույն Պապոյանը, դարձյալ ԱԺ ամբիոնից խոսելով ներկա իշխանության տարիներին ՀՆԱ ցուցանիշի մասին, ներկայացնում էր այն դրամային արտահայտությամբ՝ պնդելով, որ 2007-ի համեմատ՝ 2020-ին երկրի ՀՆԱ-ն կրկնապատկվել է։ Այսինքն՝ Պապոյանը իրենց իշխանությանը ձեռքբերում վերագրելու նպատակով ՀՆԱ աճը ներկայացնում էր դրամային արտահայտությամբ, քանի որ այդպես հնարավոր էր, 2007-ի համեմատ, կրկնակի աճ ներկայացնել։

Միեւնույն ժամանակ, նախկին իշխանությունների օրոք ՀՆԱ ցուցանիշը պատգամավորը ներկայացնում է դոլարային արտահայտությամբ, քանի որ այդպես ՀՆԱ-ն չի աճել, ինչը, ըստ Պապոյանի, ձախողված տնտեսական քաղաքականության հետեւանք էր։ Այսպիսով, Պապոյանը, քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված, մանիպուլացնում է գործող ու նախկին իշխանությունների օրոք ՀՆԱ ցուցանիշները։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս