Ինչու Գայանե Հակոբյանին նորից կալանավորեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տևական ժամանակ է, անցանկալի անձանց կալանավորումը իշխանությունների համար դարձել է սովորական երևույթ, և վերջիններս աjդպիսով շատ հաճախ «պատժում են» նրանց, ովքեր չեն կիսում իրենց կարծիքն ու գաղափարները։ Այլ կերպ ասած, քաղաքական հետապնդումները այս իշխանության օրոք շարունակվում են:

Երեկ, ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բավարարել Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը։ Դատարանը որոշեց փոխել Գայանե Հակոբյանի խափանման միջոցը, բավարարել հանրային մեղադրողի միջնորդությունը և կալանավորել նրան՝ 1 ամիս, 15 օր ժամկետով։ Սակայն շատ ՔՊ-ական պատգամավորներ, իշխանության մերձավորներ չեն պատժվում՝ «ականջ և լեզու կտրելու» հայտարարությունների համար:

Մաշա Մելքոնյան




Լրահոս