Կարևոր կառույցը ղեկավար չունի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն չորս ավտոմեքենա է վերանորոգել։ Այդ նպատակով կոմիտեն պայմանագիր է կնքել 494 հազար դրամի՝ մեկ անձից գնումների ընթացակարգով։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերանորոգվել է երեք «Տոյոտա» եւ մեկ «Լիդան» մակնիշի ավտոմեքենա։ Իսկ առհասարակ ինչո՞վ է զբաղվում այս կառույցը. կոմիտեն ղեկավար չունի, առաջին տեղակալը՝ Խաչատուր Խաչիկյանը, տեղակալը՝ Վահե Գրիգորյանը, ըստ պաշտոնական կայքի, աշխատում են կոմիտեում:

Ամենաթարմ տեղեկությունը պետական այս կառույցի գործունեության մասին այն է, որ Նիկոլ Փաշինյանն այս տարի՝ մարտին, այցելել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու համար։ Դրանից հետո կոմիտեում գլխավոր քարտուղարը պաշտոնանկ արվեց։

Հիմա էլ կոմիտեն որոշել է մեքենա նորոգել, բայց ղեկավար այդպես էլ չունեն։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս