
Արցախյան երկրորդ պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանն այսօր կդառնար 22 տարեկան:
Մերօրյա հերոսը հատուկ ծառայության մեկնելու համար Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել էր Հայաստան, 6 ամիս ծառայել է Հոկտեմբերյանում, ապա շարունակել է ծառայությունը Կուբաթլուում:
Ժորան 2020 թվականի սեպտեմբերի 27-ին եղել է Ռուսաստանի Դաշնությունում, որպես լավագույն տանկիստ մասնակցել է այնտեղի զորավարժություններին, իսկ հայրենիք վերադարձել է հոկտեմբերի 2-ին:
Հավասարակշռված, համեստ, քչախոս, խելացի ու շատ ամուր կամքի տեր Ժորա Մարտիրոսյանը զոհվել է հոկտեմբերի 22-ին, ինքն իրեն նետել է թշնամու գիրկը՝ հանուն ընկերների, որոնց մենակ թողնել մարտի դաշտում չէր կարող, եւ զոհվել են միասին նույն վայրում:
2021 թվականին ArmLur.am-ը ներկա է գտնվել հերոսի ծննդյան արարողությանը և խոսել հարազատների հետ: