Այս պահին գործարանի շինարարական աշխատանքները դադարել են․ ինչ իրավիճակ է Երասխում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրակոցները եղել են գործարանի ուղղությամբ, տևել են մոտ 10 րոպե: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասացին Երասխի բնակիչներից:

«Այս պահին գործարանի շինարարական աշխատանքները դադարել են, տուժածներ չունենք, տագնապային տրամադրություն գյուղում չկա»,-նշեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ հունիսի 19-ին՝ ժամը 13:25-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:

Լիդա Եղիազարյան 




Լրահոս