Վանաձորում որոշ փողոցներ դեռ փակ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացրել է, որ միջպետական Մ-6 ճանապարհահատվածում շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով մարտի 2-ի ժամը 09.00-ից մինչև մարտի 4-ի ժամը 14.00-ն փակ է լինելու Վանաձոր քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցը:

Հաղորդագրության համաձայն՝ վարորդներին խորհուրդ է տրվում շրջանցել Վանաձոր քաղաքի Դեմիրճյան-Մոսկովյան-Խորենացի-Թումանյան փողոցները՝ դեպի Ալավերդի ուղղությամբ:




Լրահոս