Ա՜խ այդ սանիկները…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինձ հետ կապված ի՞նչ կարող է լինել, ինձ հետ կապված ոչինչ չկա»

Նավասարդ Կճոյան Yerkir.am

Ինչ պետք է լինի՞ որ, ի՞նչ մի խնդիր է, եղածը ընդամենը օֆշորային փաստաթղթեր էին, որտեղ պատահմամբ հայտնվել էր Արարատյան թեմի առաջնորդի անունը, այն էլ ասում են, թե սանիկն է ավելացրել ու փաստորեն խեղճ մարդու գլխին սարքել է: Այ քեզ ապերախտ սանիկ, մի՞թե նման ձևով կվարվեն քավորի հետ, այն էլ մեր հայրենիքում, որը քավորսանիկական և աներձագաբաջանաղական կարգերի բնօրանն է: Մի խոսքով՝ մեր Կճոյանը միշտ տուժողի դերում է, ու միշտ այդ սանիկների պատճառով: Նախկինում էլ սանիկը բենթլի էր նվիրել ու մարդուն վարկաբեկել դրանով: Է՜հ, մեկը չեղավ՝ մեզ այդպես վարկաբեկի:

Կարեն Վարդանյան




Լրահոս