ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ «ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ի ԹՂԹԱԿՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի Տավուշի մարզի թղթակից Ոսկան Սարգսյանն իր խմբագրած մարզային www.Tesankyun.am լրատվական կայքում տեղադրել էր «Ժողովուրդ» օրաթերթի հոկտեմբերի 28-ի համարում «Բլթ» խորագրի ներքո տպագրված  լուր-մեկնաբանություններից մեկը: Այն ներկայացնում էր Տավուշի մարզի սողանքից տուժածներին ֆինանսապես փոխհատուցելու վերաբերյալ Տավուշի եւ Լոռու մարզպետերին վարչապետ Տիգրան Սարգսյանի տված հանձնարարականը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի` «Հայացք» թերթին տված հարցազրույցից մեջբերում. «Հարցը դեռեւս ուսումնասիրման փուլում է»: Լուր-մեկնաբանությունը մարզային տեղեկատվական կայքում տեղադրելուց հետո էլեկտրոնային փոստի անհայտ հասցեից Սարգսյանը ստացել է սպառնալիքներ` «….Չասի էս հոդվածը հանի՛, որ վերջինը չըլնի», «…Հոդվածը հանի՛, թե չէ վիզդ զոնդ կանեմ»: «Ժողովուրդ»-ի թղթակիցը մտադիր է դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի պարզվի, թե ով է անանուն «զոնդաժ անողը»:




Լրահոս