Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար նշանակվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի փոխարինող շրջանառվում է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի անունը, որը 2020 թ. դեկտեմբերից Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալն է եւ հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը կապ հաստատեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի հետ, պարզելու համար, նման առաջարկ ստացել է, թե ոչ:

«Ինձ համար այնքան դեժավյու է այս պատմությունը, ամեն անգամ մշակութային կարեւոր պաշտոնից մեկի փոխարինող ինձ են տեսնում, եւ մամուլն այս մասին գրում է»,-ասաց նա:

Մեր այն ճշտող հարցին՝ ի վերջո նման առաջարկ ստացել է, թե չէ, մեր զրուցակիցն առանց ժխտելու նշեց, որ մեր հարցերին կպատասխանի օրվա երկրորդ կեսին:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը նշանակվել է  Մատենադարանի տնօրեն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս