«Հրապարակ». Պայքարելու եմ մինչեւ վերջ, թող չվախացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ «Ժողովուրդ» թերթը  գրել էր, որ  մարտի 9-ին կայանալիք Կոտայքի մարզի Արտավազ  համայնքի ղեկավարի ընտրություններին ընդառաջ թեկնածուների համախոհների միջեւ ծեծուջարդ է եղել, եւ վերջին օրերին գյուղը վախի մեջ է ապրում։ Հիշեցնենք, որ գյուղապետի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածու՝ գործող գյուղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Ռեմ Հովհաննիսյանը եւ անկուսակցական Աշոտ Մարգարյանը: Քանի որ մամուլում ներկայացվել է Ռեմ Հովհաննիսյանի տեսակետը, մենք զրուցեցինք Աշոտ Մարգարյանի հետ եւ փորձեցինք ավելի մանրամասն իմանալ միջադեպի մասին:«Երբ իմացան ես թեկնածությունս դրել եմ, մարդիկ զարմացան, ասում էին՝ ի՞նչ ռիսկ ես արել, որ թեկնածություն ես դրել:  Ռեմ Հովհաննիսյանը եւ իր կողմնակիցները սկզբից փորձում էին  ուրիշ  ձեւերով ճնշել, վախացնել,  որպեսզի հանեի թեկնածությունս, ասում էին՝ դու ինքդ չհանես, վերեւներից հանել կտանք: Մեկ շաբաթ առաջ էլ մի քանի մեքենաներով հորս դեմն են կտրել, հարվածել,  ասել. «Էս գյուղում դուք իրավունք չունեք քարոզարշավ անեք: Եթե որդիդ թեկնածությունը չհանի, կմորթենք»:  Պետք չէ  ծնողիս խառնել իմ գործերում»: Իսկ այն հարցին, թե  ասում են՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Ռեմ Հովհաննիսյանի թիմի հետ տեղի ունեցած միջադեպը ոչ իր եւ ոչ էլ առաջիկայում կայանալիք ընտրությունների հետ որեւէ առնչություն չունի, Աշոտ Մարգարյանը պատասխանեց. «Ո՞ւմ ա ուզում խաբի, ում-ում՝ հաստատ ինձ չի կարա խաբի, չի կարա նայի աչքերիս մեջ ու ասի, որ միջադեպը կապ չունի ընտրությունների հետ: Էս միջադեպը համայնքի բնակիչներին էլ դուր չի եկել: Պայքարելու եմ մինչեւ վերջ, թող չվախացնեն»:

Շարունակությունը`  «Հրապարակ»-ի այսօրվա համարում




Լրահոս