ArmLur.am-ի խմբագրակազմը բաց նամակ է ստացել քաղաքացի Խաչատուր Մելքոնյանից։
«Ես բնակվում եմ քաղաք Երևան, Աբովյան 22ա, բն 70. /բարձրահարկ շենքի 13-րդ հարկում/Արդեն 15 օր է մեր հարկում ջուր չի գալիս, լավագույն դեպքում գալիս է օրը 1 ժամ բայց կաթ-կաթ: 15 օր է բակի ցայտաղբյուրից ենք դույլերով ջուր բարձրացնում 13-րդ հարկ:
Խնդրի մասին բազմիցս տեղեկացրել ենք Վիոլա ջրին, որ շենքի ցածր հարկերում ջուր կա, սակայն վերջի հարկում ջուր չի բարձրանում: Վիոլա ջրի ՙՙաշխատանքներից՚՚ հետո խնդիրը մնում է նույնը: Վիոլա-ի ասելով իրենք գալիս են շտկելու խնդիրը, բայց որևէ փոփոխություն չկա:
Դիմել եմ նայև Ջրային կոմիտե, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Երևանի Քաղաքապետարան, Պետական վերահսկողական ծառայություն:
Նրանք իրենց հերթին նորից դիմել են Վիոլա Ջրին և Համատիրությանը: Իրենց գրությունների գրավոր պատասխանների ժամկետները բավականին երկար են, սակայն Վիոլա Ջրից ինձ արդեն պատասխանեցին որ իրենց մոտից չէ, ջրի ճնշումը ՙՙնորմալ է՚՚ և իրենց վրա հույս չդնենք, նույնը պատասխանեցին Համատիրությունից, հետևաբար այս պահին ո՛չ Վիոլա Ջուրը, ո՛չ Համատիրությունը աշխատանքներ չեն իրականացնում: Արդյոք իմաստ կա լուռ սպասել իրենց բանավոր պատասխամնը գրավոր դարձրած ստանալուն:
Խնդիրը կարծես դա առաջացել է մոտ 15 օր առաջ՝ վթարից հետո: Վթարը վերացնելուց հետո մեր մոտ սկսվեց ջուրը վերջին հարկ չբարձրանալու խնդիրը, կարծես վթարից հետո ախպ է խցանել խողովակի որևէ հատվաց, հավանաբար պոմպ մտնող հատվածը /գուցե սխալվում եմ, իրենց մասնագետները հուսով եմ կգտնեն պատճառը/:
Կարծում եմ արդյունավետ կլինի, որ ստեղծվի մասնագիտական խումբ Վիոլա Ջրի և Համատիրության մասնագետներով, հակառակ պարագայում յուրաքանչյուր կողմ համարում է, որ խնդիրը իրենը չէ և չի զբաղվում դրանով:
Խնդրում եմ հրապարակեք ու բարձրաձայնեք այս նյութը:
Հույս ունեմ Ձեր հրապարակումից հետո Վիոլա Ջուրը և Համատիրությունը ավելի պատասխանատու կմոտենան իրենց աշխատանքին»: