ԿԲ-ն դոլար է ներարկում շուկա.«Հայկական Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է`

Որքան էլ առաջին հայացքից ակնհայտ չլինի ՝  մեր երկրի տնտեսությունը խորը ճգնաժամում է: Եվ դրա պաշտոնական ապացույցները արդեն կան: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկանքների, դրամի կայունությունն ապահովելու նպատակով միայն փետրվար ամսին ԿԲ-ն շուկա է նետել ավելի քան 61 միլիոն կանխիկ դոլար: Իսկ միայն այս շաբաթ ԿԲ-ն շուկա է ներարկել ևս մոտ 25 միլիոն դոլար: Նման փութաջանությամբ Կենտրոնական բանկը «աշխատում էր» նաև 2009 թվականի հունվար-փետրվարին և կրկին խնդիր էր դրել ապահովել դրամի կայունությունը: Սակայն այդ տարի մարտի 3-ին դրամը փլուզվեց և մեկ դոլարի գինը մեկ օրում 305 դրամից բարձրացավ մինչեւ 400 դրամի: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ հիմա գնում է նույն գործընթացը: Կենտրոնական բանկում հույսեր են փայփայում, որ իրանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան, որը արձանագրվում է ամեն տարվա մարտի երկրորդ կեսին, արտարժույթի որոշակի ներարկում կապահովի մեր ֆինանսական շուկա: Սակայն այս սպասումները, եթե նույնիսկ իրականան, կարող են միայն կարճաժամկետ էֆեկտ ապահովել: Մեր տնտեսության ներկայիս վիճակն այնքան խորը արմատներ ունի, որ մի քանի հազար զբոսաշրջիկների երկշաբաթյա այցերը Հայաստան դրանք որեւէ կերպ չեն լուծի: Նախ` ՀՀ տնտեսությունն ունի իր սեփական` համակարգային «դժբախտությունները», իսկ հիմա դրան ավելանում է նաև նախաաղետային վիճակը ՌԴ տնտեսությունում, դեպի ուր մեզ համառորեն տանում են Սերժ և Տիգրան Սարգսյանները:

Շարունակությունը «Հայկական Ժամանակ» -ի այսօրվա համարում




Լրահոս