Չափիչ սարք. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է`

Մեզ ՝  լրատվամիջոցներիս, հաճախ մեղադրում են, թե քաղաքակրթական առաջընթացին միտված գործունեություն չեք ծավալում: Զբաղված եք սենսացիաներ փնտրելով, մակերեսային անպետք աղբ տարածելով: Այ, չեք գտնում անհայտ անձանց՝ արժեքներ տարածող մտավորականների: Չեք խրախուսում նորը, գեղեցիկը: Չեք աջակցում հասարակության արթնացմանը: Ովքեր կարդում են «Հրապարակը», դժվար թե այս մեղադրանքների հետ համաձայնեն. մենք փորձում ենք գտնել ու ասպարեզ բերել նոր մարդկանց, հետևում ենք քաղաքացիական հասարակության մեջ տեղի ունեցող խմորումներին, լուսաբանում ենք ցանկացած նոր կուսակցության, հասարակական կազմակերպության գործունեությունը ՝  հույսով, որ այդ ծիլերը կարող են վաղը բերքատու այգի դառնալ: Բայց մեզ հակառակի մեջ էլ են մեղադրում. ամեն անարժեք բան քարոզելու, ամեն կեղծ շարժում մեծացնելու, վտանգավոր ու անգաղափար մարդկանց «դեմք» դարձնելու մեջ: Երեկ, օրինակ, բարեկամներիցս մեկը համոզում էր, որ ավելի լավ է ոչինչ չգրել, քան ուռճացնել «ֆեյք-գործընթացները»: Եվ բացատրում էր. երբ կեղծ ու պատվեր կատարող անձանց օժանդակում եք և նրանց արածը կարևորում, նրանք զբաղեցնում են իրական գործ անողների տեղը: Դա հատկապես վերաբերում է ընդդիմությանը. Բաղրամյան 26-ից կառավարվող ընդդիմությանը չի կարելի հզորացնել, նրանք թույլ չեն տալիս, որ իրական ընդդիմություն ծնվի, հզորանա: Այս պարագայում, ասում էր զրուցակիցս, դուք իշխանական պրոյեկտներին եք աջակցում, ինչը վտանգավոր է և վնասակար մեր հասարակությանը: Բայց ո՞վ կարող է այնպիսի չափման գործիք հորինել, որ կարողանանք որոշել ՝  ով է կեղծ, ով իրական: Ժամանակին կարո՞ղ էինք ենթադրել արդյոք, որ Վիկտոր Դալլաքյանը, Արտաշես Գեղամյանը կամ Վազգեն Մանուկյանը կհայտնվեին իշխանական ճամբարում:

Շարունակությունը «Հայկական Ժամանակ» -ի այսօրվա համարում

 




Լրահոս