«Ժողովուրդ» օրաթերթը գրում է `
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսուհետ հաշվետու է լինելու Ազգային ժողովին: Երեկ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է այդ հարցն ու ընդգրկվել ԱԺ քառօրյայի օրակարգում: Նոր օրինագծի համաձայն ` ԱԺ լիագումար նիստում պատգամավորները կարող են հարցեր ուղղել գլխավոր դատախազին:
Որոշվել է, որ նոր գլխավոր դատախազը ԱԺ-ին հաղորդում կներկայացնի մյուս տարվանից ` 2015 թվականից:
Հիշեցնենք, որ այս օրինագծին կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել, սակայն հետո, ԱԺ-ում արդեն արդարադատության նախարարը հայտարարեց, որ կառավարությունը խնդիր չունի, այլ, պարզապես, առաջին ընթերցման էր ներկայացվել բավականին ձևափոխված տարբերակ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից պարզել.
– Ինչու նախկինում այդ պրակտիկան չէր կիրառվում և Աղվան Հովսեփյանը ԱԺ-ին հաշվետվություն չէր տալիս:
– Մենք այժմ ասում ենք, որ հիմա նիստում է ներկայացնելու, թե չէ նախկինում էլ է ներկայացվել:
-Արդյոք Աղվան Հովսեփյանի անձով չէ՞ր պայմանավորված հաշվետվությունների բացակայությունը. ասել է թե ` նա ԱԺ-ին լուրջ չէր վերաբերվում:
-Ոչ:
Շարունակությունը ` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում