Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը և Հայաստանի կողմնորոշումը դեպի Արևմուտք, ոչնչացրել են Ռուսաստանի գլխավոր պարադիգմը Հարավային Կովկասում»։

Այդ մասին սոցցանցերում գրել է Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նրա խոսքերը մեջբերում է «Эхо Кавказа»-ն։

«Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը, հետևաբար, ինչ էլ ասեն ընդդիմության (Վրաստանի-խմբ.) խոսող ղեկավարները, ես արդեն այստեղ եմ և պատրաստվում եմ ակտիվորեն ներգրավվել բոլորի միավորման գործում։
Ես ինքս շատ բան եմ սովորել իմ կադրային սխալներից, ամփոփելով՝ հստակ տեսա, թե ով ով է, և մտադիր եմ ոչ միայն ինձ ազատել, այլ ազատագրել ողջ երկիրը…»,- գրել է Սաակաշվիլին։




Լրահոս