Սերժ Սարգսյանի նոր հրահանգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակը» գրում է.«ՀՀԿ վերջին ԳՄ-ներից մեկում Սերժ Սարգսյանն ասել է, որ մինչև մայիս՝ ՀՀԿ համագումար, պետք է հիմնականում վերանայել ՀՀԿ տեղական ղեկավար կառույցների ՕԳԳ-ն և, եթե անհրաժեշտություն կա, փոխել կառույցների ղեկավարներին՝ ուժեղացնել այդ կառույցները։
Գործընթացն սկսել են Արարատի մարզից, որտեղ ՀՀԿ կառույցի ղեկավար նշանակվեց Հովիկ Աբրահամյանի ազգականուհին, բայց իրական ղեկավարը մարզպետն է։ Առաջիկայում ՀՀԿ մնացյալ կառույցներում ևս սպասվում են փոփոխություններ։

Հարցն ունի մեկ նրբություն ևս. մարզերը բավականին սահուն Հովիկի «տակից» տեղափոխվում են Վովա Գասպարյանի տիրույթ։ Դրանով է բացատրվում վերջերս ոստիկանապետի այցերը մարզեր, որի ժամանակ մարզպետները «խելոք» նստում են նրա կողքին։

Մեր տեղեկություններով՝ մինչև սեպտեմբեր այդ ամենը կանոնիկ տեսք կստանա, որպես եվրոպական տիպական-մունիցիպալ մոդել:

Ուժեղացվում են նաև քույր կուսակցության՝ ՕԵԿ-ի կառույցները։ Ասել է թե՝ իշխանությունները, որպես մինիմում ծրագիր, նախապատրաստվում են ՏԻՄ ընտրություններին, որպես մաքսիմում՝ խորհրդարանականին»,–գրում է թերթը։

Շարունակությունը՝  «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

 




Լրահոս