ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարորդը 5 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկներին՝ խախտումները չարձանագրելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի պարեկները նոյեմբերի 13-ին՝ ժամը 22:12-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա:

Մեքենայի տեխզննման ժամկետը լրացած լինելու և կասեցված վարորդական իրավունքի վկայականի իրավախախտումները չարձանագրելու համար վարորդը 5000 դրամ կաշառք էր առաջարկել պարեկներին։

Կաշառք առաջարկելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով 38-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։




Լրահոս