«Դեմ եմ»-ը պարզաբանումների համար չէր եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, անդրադառնալով մի քանի օր առաջ ֆինանսների նախարարության շենքի դիմաց «Դեմ եմ»-ի  նախաձեռնած ակցիային, ասաց, որ ՖՆ -ն միշտ պատրաստ է ցանկացած հարցի վերաբերյալ պարզաբանում տալ. «Սակայն քաղաքական կուսակցությունների կողմից որոշ վարքագծի և դրսևորված քայլերի արդյունքում այն հավաքը, որը եղել է նախարարության շենքի առջև, չեմ կարծում, որ ուներ հենց պարզաբանումներ ստանալու նպատակներ»,-ասաց նախարարը:

Սարգսյանը որպես իր ասածի ապացույց հիշեցրեց հետևյալը.«Ես նույն այդ օրը հաշվապահների ասոցիացիայում ունեցել եմ հանդիպում հաշվապահների հետ, որոնց շարքերում էին նաև «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներ: Նրանց հետ  քննարկումներ են եղել, ես ներկայացրել եմ պարզաբանումներ: Այն, ինչ տեղի է ունեցել ֆինանսների նախարարության դիմաց  ոչ թե այդ շարժման նախաձեռնությունն էր, այլ տարբեր քաղաքական կուսակցությունների աշխատանք», -եզրափակեց նախարարը:




Լրահոս