ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի տեղեկատվական շտաբը փակվել է․ պատգամավորները զարմացած են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ից՝ արցախյան վերջին մարտական գործողություններից հետո, գրեթե 100 հազար և ավելի արցախցիներ բռնի տեղահանվեցին Հայաստան։

Տեղահանվածներից շատերը Հայաստանում ստացան աջակցություն՝ պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցների տեսքով։ Արցախը կորցնելու հետ մեկտեղ՝ կորցրեցինք նաև պատմական և մշակութային այն արժեքները, որոնք հայ լինելու մեր ԴՆԹ-ն էին և Արցախում հայերի լինելու ապացույցը՝ հետքը։

Արցախցիների Հայաստան գալուց հետո այստեղ նրանց օգնության համար ուղղորդում էին Արցախի տեղեկատվական շտաբ, որը գտնվում էր Երևանում՝ Աբովյան 9 հասցեում։

ArmLur.am-ը նախկինում գրել էր․ հերթեր՝ Արցախի օպերատիվ շտաբի դիմաց․ արցախցիների դիմումները մնում են օդում կախված։

Օդում կախված դիմումները այդպես էլ պատասխան չստացան, քանի որ օրերս վերջնականապես փակվեց Արցախի տեղեկատվական շտաբը։ Շենքի պատին փակցված ցուցանակը, որը ուղղորդում էր քաղաքացիներին, թե որտեղ է գտնվում Արցախի տեղեկատվական շտաբը, հեռացվել է և փակցված մնացել է միայն Արցախի դրոշը։
Այժմ արցախցիների և Արցախի կառավարության միջև կապը պահվում է միայն Հայաստանում Արցախի ներկայացուցչության միջոցով, որը գտնվում է  Նաիրի Զարյան 17ա փողոցում։

ArmLur.am-ը կապվեց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի և Մետաքսե Հակոբյան հետ․ նրանք տեղուկություն չունեին Շտաբի փակման վերաբերյալ։

Էմմա Միքայելյան




Լրահոս