
Մանվել Բադալյանն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ: Քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 84 կողմ, 0 դեմ: Քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորներից 84-ը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը:
Հիշեցնենք, որ Պետական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրվել էր ընդդիմության քվոտայով: Մանվել Բադալյանի թեկնածությունն առաջադրել էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները: