Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակչի» մասնակիցներ «Բարսելոնան», «Պալմա ֆուտզալը», «Սպորտինգը» և «Բենֆիկան» դժգոհություն են հայտնել եզրափակիչը Երևանում անցկացնելու ՈՒԵՖԱ-ի որոշման շուրջ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Պատճառը, մասնավորապես, երկրպագուների համար Երևան հասնելու դժվարությունն է և Մարզահամերգային համալիրի համեստ տարողունակությունը` 7000 մարդ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող էր ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում և որ առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանում։