Սուարեսն ու Մեսսին նորից կխաղան միասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Լիվերպուլի», կատալանոկան «Բարսելոնայի» և բրազիլական «Գրեմիոյի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի Մայամիի «Ինտերում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Կողմերը կստորագրեն մեկ տարվա պայմանագիր՝ ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հիշեցնենք, որ ուրուգվայցին բրազիլական Ա սերիայի ավարտված մրցաշրջանում 33 խաղում դարձել է 17 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ և լավագույն ռմբարկուների ցուցակում ետ է մնացել միայն «Ատլետիկո Մինեյրոյի» հարձակվող Պաուլինիոյից: «Գրեմիոն» 68 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը և չեմպիոն «Պալմեյրասից» ետ է մնացել երկու միավորով: Բրազիլական ակումբի կազմում 36-ամյա հարձակվողը հանդես էր գալիս նախորդ տարվա դեկտեմբերից և բոլոր մրցաշարերում անցկացրած 54 խաղում դարձել է 29 գոլի ու 17 ասիստի հեղինակ:
Այսպիսով՝ Սուարեսն ու Մեսսին, ովքեր նաև ընկերներ են, նորից կխաղան միասին:




Լրահոս