Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
Վերջինիս մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:
Նախ տեղի է ունեցել նեղ, այնուհետև ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախագահ Աբբաս Ալի-Աբադին:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից առաջ այսօր ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ստորագրվել է ազատ առևտրի մասին համաձայնագիր: Այն ԵԱՏՄ երկրների կողմից ստորագրել են փոխվարչապետները, հայկական կողմից` Մհեր Գրիգորյանը, իսկ իրանական կողմից` Աբբաս Ալի-Աբադին: