Վայք-Սարավան ավտոճանապարհին ավտոբուսն արգելափակվել է սելավատարում. oգնության են հասել փրկարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 6-ին՝ ժամը 10։14-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ճամփեզրյա սելավատարում, տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 151-րդ կմ-ին սելավատարից դուրս են բերել Scania մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Մ․ Ֆ․ և 20 ուղևոր)։




Լրահոս