Որքան արցախցի բռնի տեղահանվեց Արցախից 2023 թվականին․ թվային տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո արցախցիները ապաստանեցին Հայաստանում։

ArmLur.am-ը դիմել է ՀՀ ՆԳՆ հասկանալու համար՝ վերջին տվյալներով քանի արցախցի է բռնի տեղահանվել Արցախից։ Հարցմանն ի պատասխան Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պատասխանեցին, որ  2023 թվականի սեպտեմբերի 24-ից ի վեր հաշվառվել են ավելի քան  115 հազար 500 անձ։

«Հաշվի առնելով, որ բացի տեղահանության օրերին տեղում իրականացված հաշվառման գործընթացից, հաշվառումը շարունակվել է նաև հետագա օրերին հումանիտար կենտրոններում, զուգահեռաբար իրականացվել է անհատական վարչարարություն՝ գնահատելու մուտքագրված տվյալների իրականությունը։ Ավելի քան 8000 անձանց տվյալների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են հանգամանքներ, որոնք կարող են վկայել այն մասին, որ անձը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը եղել են ՀՀ-ում»:

Էմմա Միքայելյան




Լրահոս