Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը խորին մտահոգություն է հայտնում «Սիներջի» ընկերության հիմնադիր և տնօրեն Աշոտ Հովանեսյանի, և նույն գործով անցնող այլ անձանց կալանավորման վերաբերյալ։ Այս մասին ասված է միության հայտարարության մեջ․
«Դիմում ենք որպես տեխնոլոգիական ոլորտի Միություն, որը գնահատում Է Աշոտ Հովանեսյանի և «Սիներջի» ընկերության ավանդը և բացառիկ ազդեցությունը Հայաստանի ՏՀՏ ոլորտի կայացման և զարգացման գործում։
Մենք գիտակցում ենք օրենքի գերակայությունը և կարևորում գործի քննության` բացառապես իրավական ճանապարհով իրականացումը։
Կոչ ենք անում փոխել Աշոտ Հովանեսյանի, և նույն գործով անցնող այլ անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքի հետ չկապված այլ միջոցով։
Խնդրում եւ հորդորում ենք մինչ քննության ավարտը հնարավորություն տալ Աշոտ Հովանեսյանին շարունակել պատվով ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը բազմաթիվ երկրներում։
Մեզ զանգահարում եւ իրենց մտահոգությունն են հայտնում տեխնոլոգիական ոլորտի եւ երկրի համար մտահոգ բազմաթիվ ներկայացուցիչներ ևս՝ համարելով, որ ստեղծված իրավիճակում Աշոտ Հովանեսյանի, և նույն գործով անցնող այլ անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը դժվար է համարել հիմնավոր և անհրաժեշտ միջոց»։