ՀՀԿ-ականը ողջունում է ոչ իշխանական ուժերի համագործակցությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նորմալ է վերաբերվում ԱԺ ոչ իշխանական քաղաքական ուժերի համագործակցությանը. «Մենք ազատ երկիր ենք, որտեղ յուրաքանչյուր քաղաքական թիմ, քաղաքացի, քաղաքական գործիչ ինքն է որոշում իր գործողությունն ու անելիքները` ում հետ հանդիպեl և ինչ հարցեր քննարկեl»,-Armlur.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Սահակյանը:

Հանրապետական պատգամավորը ողջունում է ցանկացած ողջամիտ, կառուցողական գաղափարական միավորում, որը կարող է բերել լավ եզրահանգումների:

«Կուզենայի, որ այդ կոնսուլտացիները հերթական հիասթափությունը չգտնեին ժողովրդի մեջ»,-ասաց Սահակյանն ու պատասխանելով այն հարցին, թե կկարողանան ոչ իշխանական ուժերը մասնակի կամ ամբողջական իշխանափոխություն իրականացնել, ասաց. «Եթե մենք խոսում ենք իշխանափոխության մասին, որպեսզի ընդգծենք մեր ծայրահեղական ընդդիմադիր կամ պարզապես ընդդիմադիր լինելը, դա հարցի այլ կողմն է, դա կարող ենք քննարկել»:

Հովհաննես Սահակյանը նշեց, որ իշխանափոխության երկու տարբերակ կա, որոնցից մեկը ընտրություններն են, իսկ մյուսն ընձեռում է ԱԺ կանոնակարգ օրենքը, որով քաղաքական ուժերը կարող են կառավարությանը անվստահություն հայտնեն:

«Խոսել, ասել միայն մասնակի իշխանափոխության մասին, կարծում եմ, ընդդիմադիր լինելու, ընդգծելու միակ տարբերակն է, ցավոք սրտի: Ընդդիմադիր լինելը չի նշանակում խոսել միայն իշխանափոխության մասին: Կառուցողական առաջարկներ, ինչու չէ, կարող են նաև համագործակցել իշխանությունների հետ, կառավարության որևէ օղակի հետ»,-ասաց պատգամավորն ու հավելեց, որ իշխանությունները կարող են կառուցողական ընդդիմության հետ համագործակցել և դրա փորձն ունեցել են:




Լրահոս